Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գոյատևում են խավարասերների ընկերակցությամբ

Գոյատևում են խավարասերների  ընկերակցությամբ
10.02.2015 | 11:51

Օրերս մեր խմբագրություն էր դիմել ցմահ ազատազրկվածների հարազատներից մեկը, ում խիստ վրդովեցրել էր բանտախցերի և տեսակցության սենյակների ահավոր վիճակը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում «երկար» տեսակցության գնացած մայրը սարսափել է տեսակցության սենյակում «վխտացող» խավարասերներից: Երբ դժգոհել է, որդին քմծիծաղով նկատել է. «Բա որ բանտախցերը տեսնես»:
Իրականում պետբյուջեից գումարը փոխանցվում է, որպեսզի սանէպիդկայանը ստուգումներ իրականացնի և համապատասխան միջոցառումներ ձեռնարկի, սակայն կես ճանապարհին այդ գումարներն «անհետանում» են: Արդյունքում միջատներն ու ազատազրկվածները սկսել են հանդուրժել միմյանց ու «հաշտ» գոյատևել:
Ազատազրկվածները նշում են, որ նոր բանտապետը նշանակվելուց հետո միայն իր տեղակալներին է փոխում: Նախկինների համեմատ ոչ մի էական տարբերություն չկա: Ավելին, ըստ մեր զրուցակցի, նոր բանտապետը չի ցանկանում, որ իրեն «անհանգստացնեն» որևէ ազատազրկվածի խնդրով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ